ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Ճտերն աշնանն են հաշվում». նոր ներկայացում «Բոհեմ» թատրոնում

«Ճտերն աշնանն են հաշվում». նոր ներկայացում «Բոհեմ» թատրոնում
26.04.2017 | 09:45

Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը հանրության դատին կհանձնի նոր`«Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը: Պրեմիերան տեղի կունենա մայիսի 3-ին և 9-ին: Ներկայացման հեղինակներն են Նարեկ Դուրյանը, համահեղինակներն են Թելման Առաքելյանը և Ռաֆի Թադևոսյանը: Դերերում իրար կողք կողքի հանդես են գալիս փորձառու և սիրված (Նարեկ Դուրյան, Վարուժան Մանուկյան, Գրիգոր Հակոբան, Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Թամարա Պետրոսյան և այլք), ինչպես նաև երիտասարդ դերասաններ:


«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ապրիլի 26-ին նախատեսվում է ներկայացման փակ պրեմիերան: «Օրը շատ խորհրդանշական է.ապրիլի 26-ը Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է, երկրորդը` նոր ներկայացում ենք ցուցադրելու, իսկ նա շատ է սիրում իր ծննդյան օրը նշել նոր ներկայացումներով: Բացի այդ, այս տարի Դուրյանի ղեկավարած Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կուրսն ավարտում է բուհը, և սա կարծես նրանց դիպլոմային աշխատանքը լինի»,-նշեց նա:


«Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման հիմքում մի դասախոսի և նրա կուրսի ուսանողների փոխհարաբերություններն են: Ներկայացումն օժտված է լինելու անսովոր, հետաքրքիր ու չտեսնված լուծումներով, ունի տարբերվող ձևաչափ: Քրիստինա Հովհաննիսյանը փաստում է` այն մեծամասշտաբ ներկայացում է.բեմադրության մեջ ընդգրկված է 25 դերասան: Առավել կարևոր է այն փաստը, որ հիմնական շեշտը դրված է երիտասարդների վրա, քանի որ Նարեկ Դուրյանի գերնպատակը երիտասարդներին բեմ բարձրացնել է, նրանց իրենց տաղանդը ներկայացնելու ու բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելն է:


«Ներկայացման երաժշտական ձևավորումը կատարել է Նարեկ Դուրյանը: Ամբողջ ներկայացումն այնպիսին է, որ կարծես երաժշտությունը «խոսում» է մարդկանց հետ»,-հավելեց Քրիստինա Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ այն դուր կգա հանդիսատեսին:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ